Saturday, 13 06 2026
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար

«Սարդարապատ» շարժումը շարունակում է քննարկումները

Մարտի 31-ին Երեւանի Գրողների տան դահլիճում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպած հավաք-քննարկումը` «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով:

Հիմնական բանախոսն էր տեղեկատվական տեխնոլոգիաների հայտնի մասնագետ Գարեգին Չուգասզյանը, ով քննարկման մասնակիցներին իրազեկելով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբին միանալու իր որոշման մասին, հանդես եկավ Միջին Արևելքում արդի քաղաքական գործընթացների և Հայաստանում ստեղծված հեղափոխական իրավիճակի վերլուծությամբ:

Քննարկմանը ելույթներով հանդես եկան մի շարք երիտասարդ հասարակական և քաղաքական գործիչներ, ներկայացնելով նոր սերնդի գնահատականներն ու մոտեցումները ընթացիկ զարգացումների վերաբերյալ:

Մասնավորապես, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Արփինե Գալֆայանն անդրադարձավ քաղաքացիական հասարակության որակապես փոխվելու և կազմակերպվելու անհրաժեշտության, աշխատավոր ժողովրդի սոցիալական անպաշտպանվածության, արհմիությունների անգործության, երկրում բնապահպանական ահագնացող վտանգների և կանանց հանդեպ պահպանվող խտրականության խնդիրներին: Լրագրող Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանում քաղաքացիական շարժումների ներկան ու հեռանկարները, հատկապես «Մենք ենք այս քաղաքի տերը», «Լեզվի մասին օրենքի պաշտպանության» և այլ հասարակական նախաձեռնությունների գործունեությունը: Քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը իր ելույթում շեշտեց երիտասարդության դերը հասարակության որակական փոփոխությունների ժամանակաշրջանում, իսկ իրանագետ Արթին Առաքելյանը վերլուծեց արաբական հեղափոխական շարժումների առնչությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Հավաքի ավարտին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը պատասխանեց քննարկման մասնակիցների հարցերին, իսկ հակաճգնաժամային կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ամփոփեց ելույթները, եզրահանգելով, որ երկրում ստեղծված հեղափոխական իրավիճակը հնարավորություն է տալիս թռիչքային զարգացումով հաղթահարել առկա տնտեսական, քաղաքական և գաղափարական առկա ճգնաժամերը:

Հավաքն ավարտվեց Է.Հովհաննիսյանի և Պ. Սևակի «Սարդարապատ» երգի կատարմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում