Հունվարի սկզբին Բեռլինի կինոյի և հեռուստատեսության թանգարանում ամերիկացի հանրահայտ ռեժիսոր Մարտին Սկորսեզեին նվիրված ցուցահանդես է բացվել:
Ցուցահանդեսը ներառում է ռեժիսորի անձնական իրերը, հեղինակի գրառումներով ֆիլմերի սցենարները, նամակները, հին պաստառներն ու լուսանկարները: Սկորսեզեի խոսքերով՝ ցուցահանդեսում ներկայացնելու նպատակով որոշ առարկաներ «փաստացի իջեցվել են նրա տան պատերից»:




































