Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ղարաբաղյան կարգավորումը «Դեյթոն»-ի պարտադրումն է. Եպիֆանցև

Ուղղաթիռի խոցումը փաստում է այն մասին, որ նախագահական երեք հանդիպումներում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Եպիֆանցևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առաջացած լարվածությանը ադրբեջանական զինուժի կողմից հայկական ռազմական ուղղաթիռի խոցման հետևանքով:

Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանի՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավորի արձագանքը համարժեք չէ տեղի ունեցածին, նա պատասխանեց, որ Ռուսաստանի դիրքորոշումը բավական զուսպ է, քանի որ ռազմավարական առումով տեղի ունեցածը չի փոխում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Ըստ նրա, ուղղաթիռի խոցումը ցավալի, ողբերգական միջադեպ է, և Ռուսաստանը դրան չի աջակցում, այլ քննադատում է, բայց կարդինալ իրավիճակ չի փոխում, իրավիճակի լարման չի հանգեցնում, պատերազմի չի հանգեցնի, ինչի համար էլ ՌԴ-ն իրեն զուսպ է դրսևորում:

«Զուսպ գնահատականների պատճառներից մեկն էլ այն է, որ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա: Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է՝ այո, բայց այդ երաշխիքները նման դեպքերում չէ, որ գործի են դրվում: Եթե մենք պատկերացնենք, որ վաղը պատերազմ է սկսվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա Ռուսաստանը ռազմական միջամտություն չի ցուցաբերելու, միայն դիվանագիտական միջոցներով է փորձելու կասեցնել պատերազմը: Եթե պատերազմում ներգրավվի նաև ողջ Հայաստանը, ապա ՌԴ-ն ստիպված կլինի միջամտել, այդ դեպքում ՌԴ-ն պարտավոր է միջամտել: Այդ երաշխիքները վերաբերում են Հայաստանին և ոչ Ղարաբաղին: Եթե ինչ-որ բան պատահի ԼՂ-ի հետ, ապա ՌԴ-ն միայն դիվանագիտական միջոցներով է փորձելու կանխել»,- ասաց Եպիֆանցևը:

Վերջինս նաև նշեց, որ յուրաքանչյուր անգամ բարձր մակարդակի հանդիպումներից հետո, որոնք ավարտվում են առանց որևէ արդյունքի, սկսվում են լարվածություններ շփման գծում: Անդրադառնալով հակամարտող կողմերի նախագահական երեք հանդիպումների արդյունքներին՝ նա ասաց, որ նախագահները հանդիպեցին, պայմանավորվածության չեկան ինչ-ինչ հարցերի շուրջ, և հետևանքը այս լարումն էր:

«Լարվածությունը փաստում է այն մասին, որ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, որի հետևանքով Ադրբեջանը սկսում է լարել իրավիճակը: Պատճառն էլ հասկանալի է. այսօր Մինսկի գործընթացը փակուղում է, ելք չկա: Վերջին 20 տարիների ընթացքում կողմերը քննարկել են հակամարտության կարգավորման բոլոր տարբերակները: Որևէ այլ տարբերակ այսօր մտածել հնարավոր չէ: Իսկ այն, ինչ այսօր դրված է բանակցային սեղանին, չի գոհացնում կամ Երևանին, կամ Բաքվին:

Հասարակությունները երկու երկրներում այնպես են տրամադրված, որ չեն ողջունի իրենց երկրների ղեկավարների զիջումները, այսինքն՝ հասարակական տրամադրությունները ևս խոչընդոտում են առողջ բանակցային գործընթացին, կա տրամադրվածություն «ինձ՝ ամեն ինչ, հակառակորդին՝ ոչինչ», որը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնում: Եթե Ադրբեջանը որևէ զիջման նշան դրսևորի, ապա Հայաստանը պատրաստ է որոշակի զիջումների: Բայց Բաքուն պատրաստ չէ, ուստի խոսելու բան չկա, պայմանավորվելու ոչինչ չկա: Կողմերն իրենց մեջ զիջումների ուժ պետք է գտնեն»,- մեկնաբանեց Եպիֆանցևը։

Նա կարծիք հայտնեց, որ եթե պատերազմ վերսկսվի, ապա գուցե միջազգային հանրությունը մի նոր համաձայնագիր ձևավորի 1995 թ. նման, երբ արևմտյան երկրները պարզապես նստեցին և որոշեցին բոսնիական սերբերի և խորվաթների ճակատագիրը, նրանք այդ որոշումը պարտադրեցին կողմերին: «Ես այսպիսի լուծում եմ տեսնում, բայց չգիտեմ, թե երբ կարելի է հանգել սրան»,- ասաց ռուսաստանցի փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում