Բասկետբոլային ակտիվություն է տիրում Հունգարիայի մայրաքաղաքում: Տեսահոլովակի նկարահանման համար երկու օր է պահանջվել: Նկարահանումներն իրականացվել են Բուդապեշտի փողոցներում և մարզասրահներում: Տեսանյութի հերոսները Հունգարիայի ակրոբատիկ մարզական թիմի՝ Faceteam-ի անդամներն են:
Տեսանյութում մարզիկները գնդակը «սլեմ դանք» (Slam dunk) յուրօրինակ ոճով նետում են ուղիղ զամբյուղի մեջ:
Այդ ոճը ենթադրում է բարձր ցատկ, որը սովորաբար գնահատվում է երկու միավոր: Slam dunk տերմինն առաջինն օգտագործել է Los Angeles Lakers-ի մեկնաբան Չիկ Հերնը: Մինչ այդ նման ցատկանետումը կոչվում էր dunk shot:









































