Նոյեմբերի 21-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընդունել է «Ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանին և նրա հետ քննարկել հետագա համագործակցության հարցեր։
«Որոշել ենք միանալ մեկ գործընթացին՝ վեր դնելով ամբիցիաները, համարելով, որ ժամանակն է, ժողովրդի պահանջն է։ Այս համագործակցությունը պետք է ունենա ընդգծված լիդեր, որը ժողովրդին վստահություն, հավատ ներշնչի։ Պարոն Ծառուկյան, շնորհակալ եմ ձեզ, որպես լոկոմոտիվ այս շարժման և պատրաստ եմ Ձեր կողքին կանգնել մինչև վերջ»,-ասել է Տիգրան Կարապետյանը հանդիպման ժամանակ։










































