ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ծայրահեղական խմբավորման գրոհայինները տարածել են տեսագրություն, որում բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին պատմել է գերիներին ազատելու անհաջող փորձի մասին: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
«Այդ տեսագրության մեջ ես ձեզ կպատմեմ անհաջող գործողության և այն մասին, թե ինչպես ես քեզ զգում, երբ քո կառավարության կողմից մատնվում ես մահվան»,- հայտարարել է 43-ամյա տղամարդը:
Նրա խոսքերով՝ ազատելու գործողությանը մասնակցել են F-18 կործանիչներ, անօդաչու սարքեր, ինչպես նաև Delta Force ամերիկյան հատուկ ստորաբաժանման զինծառայողները:
Քենթլիի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունները, չնայած իրեն փրկելու փորձերին, այդպես էլ ԴԱԻՇ-ի հետ չսկսեցին իրեն և մյուս պատանդներին ազատելու վերաբերյալ բանակցություններ:










































