Marks & Spencer՝ հագուստ արտադրող բրիտանական ապրանքանիշը հայտարարել է ամանորյա վաճառքների ծավալների խիստ նվազման մասին, հաղորդում է The Guardian-ը:
13 շաբաթվա ընթացքում վաճառքի ծավալները նվազել են 3.8%-ով:
M&S-ի բաժնետոմսերը ընկել են 5.2%-ով (մեկ բաժնետոմսի համար մինչև 350 պենս):
Տնօրենների խորհրդին անհանգստացրել է ոչ այնքան վաճառքի ծավալների նվազումը, որքան նախատեսված ժամանակից 12 ժամ շուտ այս տվյալների հրապարակումը:
Պարբերականը նշում է, որ այս միջադեպը դարձել է ևս մեկ պատճառ, որպեսզի ներդրողներն իրենց դժգոհություններն արտահայտեն ընկերության ղեկավար Մարկ Բոլանդից:









































