Friday, 03 07 2026
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ

17 տարի ազատազրկում․ Վերաքննիչը մերժեց Վարդան Ղուկասյանի եղբորորդու գործով պաշտպանի վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Վահե Ղուկասյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի բերած վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 2014 թվականի հուլիսի 22-ի դատավճռով 24-ամյա Վահե Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քերական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը վերջին հաշվով դատապարտվել է 17 տարի ազատազրկման:

Ըստ դատական ակտի՝ Վահե Ղուկասյանը Գյումրիի բնակիչ Հարություն Խաչատրյանին՝ «Քավոր Հարութին» ցանկացել է սպանել «գործով չպարզված շարժառիթով»:

Այդ նպատակով նա 2013 թվականի ապրիլի 23-ի առավոտյան իր հետ վերցրել է ապօրինի ձեռք բերած ու իր մոտ պահվող հրազենը՝ ինքնաձիգ, ատրճանակ, փամփուշտներ:

Վահե Ղուկասյանը, ըստ դատական ակտի, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «առնվազն» երեք անգամ կրակել է Հարություն Խաչատրյանի ուղղությամբ՝ իրական վտանգի տակ դնելով նաև նրա երեխայի կյանքը:

Հարություն Խաչատրյանը վնասվածքներ է ստացել՝ աջ վերին վերջույթի՝ բազուկոսկրի բազմաբեկոր կոտրվածքով հրազենային միջանցիկ վնասվածք, աջ այտի շրջանի՝ բերանի խոռոչ թափանցող և ծնոտի ոսկրերի վնասումով հրազենային կույր վնասվածքներ, ձախ սրունքի շոշափող գնդակային վնասվածքներ: Խաչատրյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Դատական ակտի համաձայն՝ Հարություն Խաչատրյանին սպանելու իր դիտավորությունը Վահե Ղուկասյանը չի կարողացել իրականացնել, որովհետև «Մերսեդեսի» ղեկին նստած Արտյոմ Կարապետյանը՝ «Շեկոն», իր մոտ պահվող ատրճանակը ձեռքին իջել է մեքենայից՝ ընկերոջն ու նրա երեխային պաշտպանելու նպատակով: Նա «անհրաժեշտ պաշտպանության վիճակում» կրակել է Ղուկասյանի ուղղությամբ՝ նրան պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածք:

Վահե Ղուկասյանն իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է Արտյոմ Կարապետյանի վրա: Ստացած վնասվածքներից Արտյոմ Կարապետյանը հիվանդանոցում մահացել է:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Վահե Ղուկասյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը ՝ միջնորդելով բեկանել դատավճիռը, դիտավորյալ սպանության և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի մեղադրանքներով արդարացնել Վահե Ղուկասյանին ու ճանաչել անպարտ, իսկ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար սահմանել մեղմ պատիժ:

Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման պահին դատարանի դահլիճում տեղուդադար չկար. Վահե Ղուկասյանի ընկերները բոլոր դատական նիստերին պարտադիր ներկա էին:

Դատարանի որոշման հրապարակումից հետո ամբաստանյալը դիմեց ընկերներին. «Դուխներդ տեղը պահեք: Առաջ Աստված»:

Դատարանի որոշումը ամբաստանյալը լսեց առանց սև ակնոցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում