Մեծ Բրիտանայում անգլիացի գրող, «Գործարանային նարինջ» վեպի հեղինակ Էնթոնի Բերջեսի անհայտ երաժշտական ստեղծագործությունն են գտել, հայտնում է The Guardian-ը: Շեքսպիրի 116-րդ սոնետի բառերի հիման վրա երգի պարտիտուրան նրա ծանոթ, հանգուցյալ երգչուհի Բարբարա Բեկի անձնական իրերի միջից գտել է նրա ամուսինը՝ 100-ամյա նկարիչ Ջոն Բեկը:
Պարբերականը նշում է, որ նոտաների թղթով, որի վրա գրված է եղել ստեղծագործությունը, փաթաթված է եղել շրթհարմոն՝ Բերջեսի սիրելի երաժշտական գործիքը: Երգը ստեղծված է հենց այդ երաժշտական գործիքով նվագելու համար: Ձեռագիրը ստորագրված է JBW՝ Ջոն Բերջես Ուիլսոն՝ գրողի իսկական անունով:
Բերջեսն ու Բու մականունով Բարբարա Բեկը հարևաններ են եղել 1950-ական թթ.: Նրանք ընկերացել են երաժշտության հանդեպ սիրո հողի վրա:
Երաժշտություն ստեղծելն Էնթոնի Բերջեսի (1917-1993) կյանքի քիչ հայտնի կողմն է: Սակայն նա 2 սիմֆոնիա է գրել դեռ իր առաջին գրական ստեղծագործությունից առաջ:









































