Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է, որ վստահում է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին և գիտակցում է մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի կատարած աշխատանքի բարդությունը:
«Ես մեծ ակնկալիքներ ունեմ Լուիս Էնրիկեից: Շատ վստահում ենք նրան: Բայց ցանկացած նախագծի իրականացման համար ժամանակ է հարկավոր:
Ինչ վերաբերում է Սուբիսարետային, ապա նրա աշխատանքն ամենաբարդն է ակումբում: Ես գիտակցում եմ դա: Անդոնիի աշխատանքի գնահատականը կտանք մայիսին»,- Marca-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:








































