Սննդամթերքի գները կարող են բարձրանալ արդեն հունվարին՝ առևտրային ցանցերը վերանայելու են մատակարարների հետ պայմանագրերը: Մթերքի արժեքի վրա կազդի նաև ընդհանուր սղաճը` հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
«Գործընթացի վրա կազդի նաև բեռնափոխադրումների սակագների ինդեքսը: Դա ցանկացած պարագայում կնպաստի մթերքի գնաճին»,- կարծում է Հացահատիկի ռուսական միության փոխնախագահ Ալեքսանդր Կորբունը:
Գնաճի վրա կարող են ազդել նաև հոգեբանական գործոնները: «Ռոսստատի» տվյալով՝ 2012թ, նոյեմբերին սննդամթերքի գները աճել են միջինը 0,3%-ով: Կաթնային շուկայում լուրջ տատանումներ չեն սպասվում: Գները դանդաղ կբարձրանան:
Աստիճանաբար ռուսական շուկայում կբարձրանան նաև ձավարեղենի գները: 2013թ. երկրորդ կեսին ամեն ինչ կախված կլինի նոր բերքից:
Մասնագետների կարծիքով` եթե բերքը նորմալ լինի, գները կնվազեն, հակառակ դեպքում գնաճը կշարունակվի:












































