Չինական Alibaba համացանցային ընկերությունը ծրագրում է թողարկել ապրանքների առցանց առուվաճառքի սեփական ծառայության միջազգային տարբերակ, որն ուղիղ կերպով կմրցի eBay-ի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Alibaba-ի գլխավոր տնօրեն Ջեք Մայի խոսքերով՝ Taobao-ի նոր տարբերակը հասանելի կլինի համաշխարհային մի քանի լեզուներով՝ ներառյալ անգլերենը, և դրանից կարող են օգտվել ամբողջ աշխարհում:
Taobao-ի միջազգային տարբերակի թողարկման ժամկետը առայժմ հայտնի չէ:











































