Չորեքշաբթի Սիրիայի զինված ուժերը կրկին փոքր հեռավորության բալիստիկ հրթիռ են կիրառել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ՆԱՏՕ-ի ղեկավարությանը:
Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը` վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրները, հաղորդել էր, որ դեկտեմբերին սիրիացի զինվորականները երկու անգամ կիրառել են իրանական ծագման փոքր հեռավորությամբ հրթիռ:
Իսկ մինչ այդ արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Դամասկոսը զինված ընդդիմության դեմ կիրառել է ՍԿԱԴ տեսակի հրթիռ: Այս տեղեկատվությունը հաստատել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Սիրիայի իշխանությունները հերքել են այդ մեղադրանքները:










































