Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

ՀՀ-ն իր անցյալով ու ներկայով եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է կազմում. ՀՀ ԱԺ նախագահ

Հունվարի 9-ին Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար տիկին Էլենի Թեոխարոսը կարևորել է խմբի ստեղծումը` համոզմունք հայտնելով, որ այն ԵՄ-ՀՀ նոր փոխգործակցության սկիզբ կդառնա, կձևավորվեն փոխշահավետ տնտեսական, քաղաքական ու մշակութային ակտիվ հարաբերություններ, կզարգանան միջխորհրդարանական կապերը: Նրա գնահատմամբ` Հայաստանն իր անցյալով ու ներկայով եվրոպական արժեքային համակարգի մեջ է, և ինչպես Եվրոպան, այնպես էլ Հայաստանը միմյանց տալու շատ բան ունեն:

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողության ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով.
«Եվրամիություն-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, նախ և առաջ, թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ այս կարևոր նախաձեռնության կապակցությամբ. Եվրոպական Խորհրդարանում հիմնադրվում է Եվրամիություն-Հայաստան բարեկամության խումբը: Վստահ եմ, որ ձեր անդամակցությունը խմբին ոչ միայն Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին ձեռք բերած հաջողությունների գնահատման, այլ նաև հայ ժողովրդի հանդեպ ձեր ջերմ վերաբերմունքի ու հարգանքի արտահայտությունն է: Հավաստիացնում եմ ձեզ, որ այն փոխադարձ է:

Հայաստանի եվրոպական քաղաքականությունը գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային և քրիստոնեական ժառանգության վրա: Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով` ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ:

Մոտ երկու տարի առաջ ես ելույթով հանդես եմ եկել այս նույն հաստատությունում, որը ներկայացնում է Եվրոպայի քաղաքացիներին: Այսօր կրկին ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը այս երկու տարիների ընթացքում նախաձեռնել է կոնկրետ քայլեր, որոնք վկայում են եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի հանձնառության լրջության մասին:

Դա վերաբերում է մեր երկկողմ քաղաքական երկխոսության բովանդակային խորությանն ու դինամիկային: Դա վերաբերում է տարբեր բանակցային գործընթացներում գրանցված զգալի առաջընթացին, որն իրատեսական է դարձնում մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Ասոցացման համաձայնագրի և դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևետրի գոտու վերաբերյալ բանակցությունների ավարտը: Ի վերջո, դա վերաբերում է մեր ներքին բարեփոխումների իրականացման առաջընթացին, որը, ըստ էության, արտացոլում է եվրոպական համընդհանուր արժեքների կիրառումը Հայաստանում: Այդ առումով նշեմ, որ մեր եվրոպական քաղաքականությունը խորապես փոխկապակցված է մեր ներքին բարեփոխումների քաղաքականության հետ, քանզի այն Հայաստանում եվրոպական նորմերի և չափանիշների արմատավորման կարևորագույն գործիք է:

Վերջապես, դա վերաբերում է ամենակարճ ժամանակահատվածում մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման պայմանագրերի բանակցման ավարտին ու ստորագրմանը: Վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանը շուտափույթ կվավերացնի այս պայմանագրերը` հնարավորություն ընձեռելով Հայաստանի քաղաքացիներին` լավագույնս օգտվելու վիզային դյուրացված ռեժիմից և ճանապարհ բացելով արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: Ի դեպ, արդեն վաղվանից ԵՄ և Շենգենյան գոտու երկրների քաղաքացիները Հայաստան մուտք կգործեն առանց արտոնագրերի:

Հայաստանն այսօր Արևելյան գործընկերության առաջատարներից է և ընթացող բանակցությունների, և նախաձեռնած լայնածավալ բարեփոխումների առումով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ակտիվ ներգրավվածություն ունի նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում: Մենք շահագրգիռ ենք կառուցողական և փոխշահավետ հարաբերություններ հաստատել արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափում:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանը պատրաստվում է հերթական նախագահական ընտրություններին: 2012 թվականի գարնանը կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնը Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Անշուշտ, գրանցվեցին նաև որոշակի թերություններ: Մենք աշխատում ենք դրանց վերացման ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և ս.թ. փետրվարի 18-ին անցկացնելու ժողովրդավարական չափանիշներին հարիր նախագահական ընտրություններ: Այո, Հայաստանում կայանալու են ժողովրդավարական ընտրություններ, դա մեր քաղաքական կամքն է: Մենք ձեռնարկել ենք նախապատրաստական միջոցառումներ` հաշվի առնելով միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացություններն ու առաջարկությունները:

Հարգելի ներկաներ,

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդությամբ մենք շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ: Հայաստանը մշտապես հայտարարել է խաղաղ կարգավորման համաձայնեցված սկզբունքների հանդեպ իր հավատարմության մասին և հակամարտության լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով: Սակայն նույն մոտեցումը չի նկատվում Ադրբեջանի կողմից: Հակառակը, Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, չվերահսկվող ռազմական ծախսերը, հայերի նկատմամբ պետական մակարդակով թշնամության սերմանումը, որի վառ ապացույցը նույն տխրահռչակ Սաֆարովի գործն է, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալից կոչերը, չեզոքացնում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող միջազգային հանրության և Հայաստանի ջանքերը: Արդյունքում, ինչպես դա եղավ 1990-ականների սկզբին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ենթարկվում է վտանգի: Սակայն այդ ժողովուրդն արդեն ցուցաբերել է ինքնապաշտպանության իր վճռականությունն ու կարողությունը:

Ադրբեջանը բազմիցս փորձել է Եվրախորհրդարանում ընդունվող տարբեր բանաձևերում ու զեկույցներում խցկել հակամարտության էությունն աղավաղող և ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեցող կեղծ տեղեկատվություն: Այդ փորձերը կասեցվել են ձեր շնորհիվ, որովհետև դուք քաջատեղյակ եք իրականությանը: Ավելին, ձեզանից ոմանք անձամբ են այցելել ժողովրդավարություն կառուցող, եվրոպական արժեքներ դավանող և խաղաղություն քարոզող Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնուրույն պետք է կերտի իր ապագան` հենվելով ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքի վրա:

Հարգելի բարեկամներ,

Միջազգային հանրությունը ականատես եղավ Հայաստանի նախաձեռնությանը` բարելավելու իր հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ: Մենք գնացինք դրան` առաջնորդվելով ոչ թե զգացմունքներով, այլ պետական շահերով: Բոլորիս հայտնի է, թե ինչ ճակատագրի արժանացան Ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիայում. դրանք ուղղակի չվավերացվեցին Թուրքիայի խորհրդարանում: Ավելին, Ադրբեջանի անթաքույց ճնշման ներքո Թուրքիան առաջադրեց նախապայմաններ, որոնք անընդունելի են Հայաստանի համար: Եթե մենք խոսեինք նախապայմանների լեզվով, ապա այն առաջադրելու բարոյական իրավունքը պատկանում է Հայաստանին, այլ ոչ թե Թուրքիային: Մինչ այսօր Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ իր երկու հարևանների կողմից:

Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ նորից շեշտել, որ Հայաստանը հաստատակամ է եվրաինտեգրման իր որդեգրած քաղաքականությանը: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ ու անվտանգ ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը և այդ գործընթացում ապավինում ենք նաև ձեր օժանդակությանը` որպես Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի: Անձամբ շնորհակալ եմ ձեզ բարեկամության վառ դրսևորման ու նախաձեռնողականության համար:

Շնորհակալություն»:

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ հուշագիր ստորագրվեց: Եվրախորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հնարավորություն ունեցան ջերմ ու անկաշկանդ զրույց ծավալելու իրենց հետագա անելիքների ու ծրագրերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում