Այսօր Չեխիայում ուժի մեջ է մտնել նախընտրական լռության ռեժիմը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայանալու է հունվարի 11-ին և 12-ին:
Չորեքշաբթի երեկոյան երկրի նախագահի պաշտոնի համար գրանցված բոլոր ինը թեկնածուները դադարեցրել են նախընտրական քարոզարշավը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հիմնական մրցակցությունը ծավալվել է երկրի երկու նախկին վարչապետերի` Յան Ֆիշերի և Միլոշ Զեմանի և ընդդիմադիր Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Յիրժի Դինսթբիր միջև:
Քվեարկությունը սկսվելու է հունվարի 11-ին՝ տեղի ժամանակով ժամը 14.00-ին, և տևելու է մինչև 22.00-ը: Շաբաթ օրը ընտատեղամասերը բաց են լինելու առավոտյան ժամը 08.00-ից մինչև 14.00:
Եթե ընտրությունների առաջին փուլում ոչ մի թեկնածու չհավաքի ձայների ավելի քան 50%-ը, ապա հունվարի 25-26-ը կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի երկու առաջատարները: Այս դեպքում հաղթող կճանաչվի ձայների մեծամասնություն հավաքած թեկնածուն:
Նշենք, որ առաջին անգամ Չեխիայի նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ: Նախկինում պետության ղեկավարին ընտրում էին խորհրդարանի երկու պալատների օրենսդիրները:
Չեխիայի գործող նախագահ Վացլավ Կլաուսի լիազորություններն ավարտվում է մարտին:








































