Քրիստոֆեր Նոլանը՝ Բեթմենի մասին վերջին եռագրության ստեղծողը, իր համար նոր նախագիծ է մշակել: Հավանական է, նա կբեմադրի «Աստղերի միջև» (Interstellar) ֆանտաստիկ ֆիլմը իր եղբոր՝ Ջոնաթան Նոլանի սցենարի հիման վրա, որն աշխատել է «Մութ ասպետը», «Մութ ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմերի ստեղծման վրա:
Ֆիլմը կպատմի գիտնականների խմբի մասին, որը ճանապարհորդում է զուգահեռ չափումներում։ Սյուժեն հիմնված է ամերիկացի ֆիզիկոս և աստղագետ Քիպ Թորնի հետազոտությունների վրա, որը ստեղծել է ժամանակի մեքենայի տեսությանը նվիրված մի շարք աշխատանքներ:
The Hollywood Reporter-ի տեղեկություններով՝ Paramount Pictures ընկերությունը բանակցություններ է վարում Նոլանի հետ արդեն մի քանի ամիս շարունակ:
Հավանական է, որ «Աստղերի միջև» ֆիլմը նույնքան բարդ ու բազմաշերտ կլինի, որքան Նոլանի ֆանտաստիկ «Սկիզբը» ֆիլմը:









































