«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերջին հայտարարությունները մեծ իրարանցում են առաջացրել Իսպանիայում: Այդ կապակցությամբ իր կարծիքն է հայտնել նաև կատալոնական ակումբի նախկին նախագահ Ժոան Գասպարը: Վերջինս վստահ է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կավարտի «կապտանռնագույններ»-ի կազմում:
«Մեսսին պարզ արտահայտվեց, որ ցանկանում է մնալ: Ես վստահ եմ, որ նա կարիերան կավարտի «Բարսելոնա»-ում»,- Marca-ն մեջբերում է Գասպարի խոսքերը:
Հիշեցնենք` Մեսսին չի բացառել, որ ապագայում կարող է հեռանալ «Բարսելոնա»-ից:








































