Հոնկոնգը հերթական անգամ ճանաչվել է աշխարհում ամենաազատ տնտեսություն ունեցող երկիրը: Այս մասին է վկայում ամերիկյան Heritage-Foundation-ի և The Wall Street Journalի համատեղ հրապարակած ամենամյա հետազոտությունը:
Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, Հոնկոնգի «տնտեսական ազատության ինդեքսը» զեկույցի հեղինակները գնահատել են 100 հնարավորից 89.3 միավոր:
Բրիտանական նախկին անկլավը պահպանել է տնտեսվարման չափազանց նպաստավոր պայմաններ՝ ցուցակը գլխավորելով 19-րդ տարին անընդմեջ:
Երկրորդ տեղում Սինգապուրն է (88 միավոր): Պատվավոր հնգյակում (որոնց ցուցանիշը գերազանցում է 820 միավորը) հայտնվել են Ավստրալիան, Նոր Զելանդիան և Շվեյցարիան: Նրանց հաջորդում են Կանադան, Չիլին, Մավրիկիան, Դանիան և ԱՄՆ-ը:
Աշխարհի 177 երկրների ու տարածքների թվում Չինաստանը հայտնվել է վարկանիշային աղյուսակի 136-րդ տեղում, Ռուսաստանը՝ 139-րդ (51.1 միավորով):
Ցուցակը եզրափակում են Զիմբաբվեն, Կուբան և Հյուսիսային Կորեան: