Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ռոմա»-ի հարձակվող Մատիա Դեստրոն հայտնվել է «Միլան»-ի ուշադրության կենտրոնում այն բանից հետո, ինչ Պատոն լքեց թիմը:
«Ռոսոներիները» խաղացողի տրանսֆերի համար առաջարկել են 15 մլն եվրո, բայց «Ռոմա»-ին դա չի բավարարել: Այդ մասին իր Twitter-յան էջում հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Տանկերդի Պալմերին:
Բացի այդ կողմերը չեն կարողացել պայմանավորվել դարպասապահներ Ամելյայի ու Ստեկելենբուրգի փոխանակության հարցում:






































