Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անկայունությունը խոսում է այն մասին, որ բեկում անհրաժեշտ է արդեն այս տարի, հակառակ դեպքում իրավիճակն ավելի կվատանա: Այս մասին ադրբեջանական News.az գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է բրիտանացի վերլուծաբան, Լոնդոնի LINKS վերլուծական կենտրոնի ղեկավար Դենիս Սամութը:
«Բանակցային գործընթացի մթնոլորտի 2012թ. ծայրահեղ բացասական էր: Սփոփում է միայն այն հանգամանքը, որ հակամարտող կողմերը նախկինի պես հայտարարում են բանակացությունները շարունակելու պատրաստակամության մասին:
Նրա կարծիքով` 2012թ. լավագույն նորությունն այն է, որ կողմերը պատրաստ են ավելի բացահայտորեն քննարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև գիտակցում են, որ պետք է ավելի արագ գործել` բանակցություններին նոր շարժ տալու համար:
«Ե՛վ Ադրբեջանում, և՛ Հայաստնում վստահ են, որ գործող նախագահները մեծ ժողովրդավարություն են վայելում և հեշտությամբ կհաղթեն ընտրություններում: Այդ դեպքում ընտրությունները չպետք է լինեն արդարացում բանակցությունները դանդաղեցնելու կամ դադարեցնելու համար»,-հավելել է վերլուծաբանը:









































