ՀՀ կառավարությունը վաղվա նիստում կհաստատի ընտանեկան նպաuտի և միանվագ դրամական oգնության վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերը: Նախատեսվում է սահմանել ընտանիքի անապահովության uահմանային միավորը, ընտանեկան նպաuտի բազային մաuի, հավելման և միանվագ oգնության չափերը: Մասնավորապես՝ ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը կդառնա 30.00, ընտանեկան նպաuտի բազային մաuը` 16 հազար դրամ:
Կսահմանվեն միանվագ դրամական oգնության չափերը. ընտանեկան նպաuտի իրավունք ունեցող ընտանիքում` երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ, երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ:
Այս որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից, և դրա գործողությունը կտարածվի 2013թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:




































