Thursday, 11 06 2026
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա

1871թ. այս օրը ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը. (պատմություն)

1871թ. այս օրը Հայաստանի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ, պատմաբան, բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցը (Տեր-Ավետիքյան):

Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետ` 1892-1894թթ.՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: 1899թ. Նիկողայոս Ադոնցը ոսկե պարգևանշանով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմաբանասիրական ֆակուլտետները: Աշակերտել է Նիկողայոս Մառին:

1899-1901թթ. Եվրոպայում (Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ: 1903-ին եկել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել վրացերեն, աշխատել է Էջմիածնի Մատենադարանում: 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915թ. ռուսերեն) աշխատության համար Պետերբուրգի համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում:

1917թ. ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր: 1920թ. մեկնել է Լոնդոն, ապա` Փարիզ: 1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը:

«Բյուզանդիոն» հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները: Ադոնցը մահացել է 1942թ. հունվարի 27-ին, Բրյուսելում: Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարարնին, իսկ գրքերը` Բրյուսելի հայ գաղութին:

Ադոնցը թողել է շուրջ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրված արժեքավոր գիտական աշխատություններ` նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում