LinkedIn պրոֆեսիոնալ սոցցանցի օգտատերերի թիվը հասել է 200 միլիոնի: Այս մասին հունվարի 9-ին հայտնի է դարձել ծառայության բլոգից,- փոխանցում է Lenta.ru-ն:
Հաղորդագրության մեջ նշված է, որ սոցցանցից օգտվում են 200 երկրի և տարածքի բնակիչներ, որոնք խոսում են 19 լեզուներով: LinkedIn-ն ամենաշատ օգատատերեր ունի ԱՄՆ-ում (74 մլն), Հնդկաստանում (18 մլն), Բրազիլիայում և Մեծ Բրիտանիայում (11-ական մլն):
2012-ի ընթացքում LinkedIn-ի ամենաարագ աճող շուկաները եղել են Թուրքիան, Կոլումբիան և Ինդոնեզիան:
Ամենաշատը LinkedIn-ի օգտատերերին առաջարկել են աշխատանք տեղեկատվական տեխնոլոգիաների (4 մլն) և ֆինանսական ծառայությունների (2.03 մլն) ոլորտներում: Սոցցանցի օգտատերերի թոփ-5-ը գլխավորել է Virgin կորպերացիայի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը, որը իր հանրահայտությամբ շրջանցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, գրող և բժիշկ Դիպակ Չոպրային, գործարար Էնթոնի Ռոբինսին և LinkedIn-ի ղեկավար Ջեֆ Վայներին:
LinkedIn սոցկայքը թողարկվել է 2003-ին: Այն օգտատերերին ռեզյումեներ հրապարակելու և աշխատատեղեր առաջարկելու, նաև՝ գործնական կապեր հաստատելու հնարավորություն է տալիս:
2012-ի հոկտեմբերին սոցկայքը ներկայացրել է ամենապահանջված գործատուների վարկանշային ցուցակը, որը գլխավորել են Google-ը, Apple-ը և Microsoft-ը:











































