Մեքսիկայի պաշտոնական տպագիր օրգանում ՝ Diario Oficial-ում, չորեքշաբթի օրը աշխարհում նմանը չունեցող հատուկ օրենք է հրապարակվել, որը պաշտպանում է հանցագործությունից տուժած մարդկանց: Այն ուժի մեջ կմտնի հրապարակումից 30 օր անց,- հայտնում է RIA Novosti-ն:
Օրենքը ենթադրում է հանցագործների գործողություններից տուժած մարդկանց հատուկ ռեեստր ստեղծել: Խոսքն առաջին հերթին նարկոմաֆիայի գործողությունների մասին է, որոնց հետևանքով վերջին 6 տարում, տարբեր տվյալներով, 47 500-ից 60 000 մարդ է զոհվել: Բացի դրանից, միայն 2011-ին մինչև 160 000 մարդ ստիպված է եղել լքել իր տունն այն շրջաններում, որտեղ նարկոկարտելները հատկապես ակտիվ են:
Նոր օրենքով՝ յուրաքանչյուր տուժածի փոխհատուցումը կարող է հասնել մոտ 72 000 դոլարի: Օրենքը նաև իշխանություններին պարտադրում է աշխատանք տանել կորած, մահացած մարդկանց գտնելու ուղղությամբ, այդ թվում՝ գաղտնի գերազմանոցներ գտնելու դեպքում:
Մեքսիկայի նոր նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն 2012-ի դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ մտադիր է արագացնել այդ օրենքի ուժի մեջ մտնելը։ Դաշնային կառավարությունը հրաժարվել էր փաստաթղթի հարցում իր պահանջներից, որպեսզի այն կարողաա հնարավորինս շուտ ուժի մեջ մտնել:









































