Saturday, 13 06 2026
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26

Ռուս միտրոպոլիտը կրթում է հայ երիտասարդներին

Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեևը հանդիպեց Մոսկվայի հայ եկեղեցասեր երիտասարդների հետ:
Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի հրավերով Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեևը «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնում հանդիպեց «Նուռ» եկեղեցասեր երիտասարդաց միության անդամների հետ:
Երկու առաջնորդների հետ հանդիպումը, նվիրված միջքրիստոնեական հարաբերությունների առաջընթացին, սկսվեց տերունական աղոթքով, որից հետո հյուրերին ողջույնի խոսք ասաց Ռուսահայոց Առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը. «Անչափ ուրախ ենք Սրբազան հայր, որ դուք այցելեցիք մեր տուն: Սա նաև ձեր տունն է: Շնորհակալ ենք մեր եկեղեցու և համայնքի նկատմամբ տածած սիրո, ուշադրության և ջերմ եղբայրական հարաբերությունների համար: Այսօր առաջին անգամ մեր հոգևոր կրթական կենտրոնում հյուրընկալում ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցչի` Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնին: Ձեր այցն ուրախալի իրադարձություն է մեր համայնքի և Եկեղեցու համար, որը ոչ միայն վկայում է ջերմ և անկեղծ եղբայրական հարաբերությունների մասին, այլև հիշեցնում, որ պետք է շարունակել ապրել հոգևոր արժեքներով, որոնք պահպանել և մեզ ժառանգություն են թողել մեր նախնիները: Այսպիսի փոխադարձ այցելությունները, շփումները ամրապնդում են և նպաստում եղբայրական հոգևոր հարաբերությունների զարգացմանը հանուն Աստծո փառքի և բոլորիս բարօրության»:

Այնուհետև միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեևը ներկաներին փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնությունն ու ողջույնը: «Դուք գիտեք, թե ինչ սիրով է վերաբերում Կիրիլ Պատրիարքը Հայաստանին, հայ ժողովրդին և Հայ Առաքելական Եկեղեցուն,-ասաց միտրոպոլիտ Իլարիոնը: Նա եղել է Հայաստանում մինչ պատրիարք լինելը և ընտրվելուց հետո ևս: Ես հուսով եմ, որ դեռ շատ անգամներ Կիրիլ Պատրիարքը կայցելի ձեր գեղեցիկ, բայց և բազում ցավեր տեսած երկիր»: Այնուհետև միտրոպոլիտ Իլարիոնը պատմեց Հայաստան կատարած իր մի քանի այցելության տպավորությունների մասին: «Ինձ համար շատ հարազատ ու թանկ է Հայաստանը:Այն, ինչ ես տեսել եմ Հայաստանում մեծ տպավորություն է գործել ինձ վրա և միշտ կմնա իմ սրտում: Շատ տառապանքներ է տեսել հայ ժողովուրդը և տառապել է հատկապես իր քրիստոնական հավատքի համար: Եվ չնայած իր բազում տառապանքներին, դարերի ընթացքում, հայ ժողովուրդը ամուր է պահել և շարունակում է պահպանել իր հավատքը»,-ասաց Սրբազան հայրը:

Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը խոսեց նաև Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների դարավոր ամուր կապի մասին, միաժամանակ նշելով, որ մեր Եկեղեցիների միջև գոյություն ունի տարակարծություն, որը սկիզբ է առել 451 թվականին և մինչ օրս հաղթահարված չէ: « Չնայած աստվածաբանական տարաձայնությանը, որն այսօր քննարկում են Ուղղափառ Եկեղեցիները և Արևելյան Հին Ուղղափառ Եկեղեցիները, -ասաց Սրբազան հայրը,-մենք միմյանց նկատմամբ տրամադրված ենք բարյացակամ, որը բազմիցս փաստել ենք գործով մեր համատեղ պատմության ընթացքում: Եվ պատահական չէ, որ խորհրդային աստվածմերժության տարիներից հետո Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիները զարթոնք են ապրում և մեր եկեղեցիների հոգևոր առաջնորդները պարբերաբար հանդիպում են, շփվում, օգնում միմյանց լուծելու այն խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր առաջ»: Միտրոպոլիտ Իլարիոնը հիշեց նաև, թե ինչ կարևոր դերակատարություն է ունեցել Ռուս Ուղղափառ Եկեղեցին 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի առնչությամբ երկկողմանի լարված պայմաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հանդիպումները կազմակերպելու գործում:»Հոգևոր առաջնորդները արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի լարվածությունը թուլանա, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր քիչ լինեն, որպեսզի ձեռք բերվի խաղաղություն, որը մարդկանց ապրելու, աշխատելու հնարավորություն կտար, նաև հավատալու, ինչպես այդ արել են դարերի ընթացքում»:

Միտրոպոլիտ Իլարիոնը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերվում էին երկու Եկեղեցիների հարաբերությունների սերտացմանը, առկա դավանաբանական տարակարծություններին, եկեղեցու հովանու ներքո որբ երեխաներին աջակցություն ցուցաբերելուն, աղանդավորների դեմ պայքարի ձևերին և այլն:

Հանդիպման ավարտին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնին նվիրեց «Գրիգոր Նարեկացին և հոգևոր մշակույթը միջնադարում» գիրքը և Ս. Հարության տոնի նախաշեմին` զատկական ձու, որի ներսում ռուսական եկեղեցու քանդակն էր: Միտրոպոլիտ Իլարիոնը կենտրոնի գրադարանին նվիրեց իր հեղինակած «Ուղղափառություն»երկհատորանի գիրքը:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում