Thursday, 02 07 2026
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր`Մխիթար Պապոյան) շարունակում է քննել Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախության, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու դրդչության մեղադրանքներով ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս նախորդ տարվա փետրվարի 22-ին ստացված քրեական գործը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը:

Հիշյալ վարչության աշխատակից Կարեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունում որպես գլխավոր մասնագետ, անձամբ և Երևան քաղաքի Արաբկիր համայնքի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գագիկ Դանիելյանի միջոցով Լարիսա Իսպիրյանից ստացել է խոշոր չափերով՝ 971 604 դրամին համարժեք 800 ԱՄՆ և 2000 ԱՄՆ դոլարի կաշառք։

Կարեն Միքայելյանը միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների արդիականացման ծրագրի աշխատանքային հանձնաժողովի և վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անդամ:

Դարձյալ ըստ մեղադրական եզրակացության, կաշառքի դիմաց նա պարտավորվել էր հանձնաժողովների կազմում իրեն վերապահված լազորությունների շրջանակներում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի դիմաց տեղադրված, Լարիսա Իսպիրյանին պատկանող մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու գործընթացներին և քաղաքապետի կողմից հիշյալ տաղավարն արդիականացնելու վերաբերյալ որոշման րնդունմանը։

Գագիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է Լարիսա Իսպիրյանին 2800 ԱՄՆ դոլար գումար տալ իր ծանոթ Կարեն Միքայելյանին։

Կարեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 311-րդ հոդվածների, իսկ Գագիկ Դանիելյանին 178-րդ և 38-312 հոդվածների հատկանիշներով, երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Նկատենք, որ վերջին դատական նիստը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 18-ին, իսկ հաջորդը տեղի կունենա 2013 թվականի հունվարի 18-ին։ Ի՞նչ է` այս գործով դատական նիստ է հրավիրվում ամիսը մեկ անգամ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում