Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով այս մրցաշրջանի առաջին հատվածը վարձակալական հիմունքներով անցկացրեց «Վեսթ Բրոմվիչ»-ում, մինչև մրցաշրջանի ավարտը կմնա այնտեղ:
Երկուշաբթի օրը ավարտվեց այն ժամկետը, մինչև որը «Չելսի»-ն իրավունք ուներ արդեն հունվարին հետ վերադարձնել խաղացողին, հայտնում է «Վեսթ Բրոմվիչ»-ի պաշտոնական կայքը:
Անգլիայի առաջնության ներկա խաղարկությունում Լուկակուն մասնակցել է 19 խաղի՝ խփելով 7 գոլ:






































