«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը գնահատել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի խաղը, ինչպես նաև խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղերի մասին:
«Քրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ»-ում ավելի կատարյալ խաղացող դարձավ: Նա ձեռք բերեց փորձ, ավելի հասուն ու կարող ֆուտբոլիստ դարձավ, սովորեց ավելի ճիշտ որոշումներ ընդունել:
Իսկ ինչ վերաբերվում է «Ռեալ»-ին, ապա հույս ունեի նրանց դեմ խաղալ ոչ թե 1/8-ում, այլ եզրափակչում», – Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում A Bola-ն:








































