Google ընկերությունը նյույորքյան Չելսի շրջանում՝ Մանհեթենից հյուսիս-արևմուտք, անվճար Wi-Fi-ինտերնետ է տրամադրել բնակչությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Google-ի հաղորդագրությանը:
Այս նախաձեռնությունը Google-ը կյանքի է կոչել Chelsea Improvement Co ոչ կոմերցիոն կազմակերպության հետ համատեղ:
Նախագծի շնորհանդեսին մասնակցել են Նյու Յորքի քաղաքապետ մայքլ Բլումբերգը և ամերիկացի սենատոր Չառլզ Շումերը:
Google-ի ցանցը կծածկի Չելսի շրջանի 10 թաղամաս, իսկ դրանից կարող են օգտվել հարյուր հազար բնակիչ:
Համացանցը հասանելի դարձնելու համար գաղտնաբառ անհրաժեշտ չի լինի, իսկ ծառայությունն ազատ կլինի գովազդից, բացառությամբ այն հաղորդագրության, որ կապը տրամադրել է Google-ը:
Ծառայությունը պիլոտային ռեժիմով կգործի 2 տարի։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Chelsea Improvement-ի նախագահ Դեն Բիդերմանին:
Այն շրջանում, որտեղ անվճար ինտերնետ կտրամադրվի, տեղակայված են Google-ի նյույորքյան գրասենյակներ, որոնց աշխատակցիների թիվը շուրջ 3 հազար է: Բացի այդ՝ այս տարածքը հայտնի է ուսանողների շրջանում։
Google-ը դեռ չի ծրագրում Նյու Յորքի այլ շրջաններում ևս ընդլայնել նախագիծը։