80 տարեկան հասակում մահացել է McDonald’s-ի նախկին ղեկավար, Chicken McNuggets-ի ստեղծող Ֆրեդ Թերները։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Թերները մահացել է թոքերի բորբոքումից առաջացած բարդություններից:
1958 թ. նա դարձել է McDonald’s-ի մշակումների գծով փոխնախագահ, 1967 թ.՝ գործադիր տնօրեն, իսկ 1868 թ.՝ ընկերության նախագահ:
Թերներն ավելի ուշ փոխարինել է Քրոքին՝ ընդլայնելով ընկերությունն արտասահմանում և մեծացնելով վաճառքի ծավալները: Նա նաև առաջարկել է Chicken McNuggets–ով նոր մենյու, որի շնորհիվ ընկերությունը դարձել է աշխարհի խոշորագույն ռեստորանային ցանցերից մեկը:
2004 թ. թոշակի անցնելուց հետո Թերները եղել է ընկերության պատվավոր նախագահ: Թերների կառավարման օրոք McDonald’s-ն ընդլայնել է իր գործունեությունն աշխարհի է 118 երկրներում՝ ստեղծելով ավելի քան 31 000 առևտրի կետեր:








































