Apple ընկերությունը մտադիր է այս տարի թողարկել iPhone-ի էժան տարբերակը, որի օգնությամբ ծրագրում է Չինաստանում և արագ զարգացող այլ երկրներում հասնել առավելության:
RBK-ն՝ հղում անելով սմարթֆոնների մասին լրատվության գծով մասնագիտացած պորտալին, հաղորդում է, որ նոր գաջեթները կպատրաստվեն էժան նյութերով: Դրանք վաճառքում կհայտնվեն տարվա երկրորդ կեսին: Տեխնիկական հնարավորություններից հիշատակվում է միայն մեծ էկրանը, որը գնորդներին դուր է գալիս:
Բյուջետային iPhone-ի թողարկումը արդեն անվանում է Apple-ի կոնցեպցիայի կտրուկ փոփոխություն: Սթիվ Ջոբսի օրոք ընկերությունը ընդգծել է պրեմիում դասի ապրանքներ արտադրելու հակվածությունը: Apple-ի ղեկավարության դիրքորոշման վրա ազդել է ասիական շուկաներում Android օպերացիոն պլատֆորմով գաջեթներ արտադրողների մրցակցային պատերազմը: