Thursday, 04 06 2026
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը

Արթուր Աբրահամը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով

Հունվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության հյուրն էր WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել է հյուրին և ներկաներին, ներկայացրել է հայ ժողովրդի սերն ու համակրանքը վայելող, բացառիկ համեստ, ազգանվեր, ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված դյուցազնին: Նախարարը ընդգծեց այն մարդկային որակները, որոնց շնորհիվ ունենալով մեծ նվաճումներ Արթուրը առանձնահատուկ կապվածությամբ ու սիրով է վերաբերվում իր երկրին ու ժողովրդին:

«Նա 80 անգամ հաղթել է ռինգում, մրցելով Գերմանիայի կողմից, հայ դյուցազնը ամեն անգամ իր հաղթանակը ազդարարում է՝ ծածանելով հայոց եռագույնը: Եվ յուրաքանչյուր հերթական մենամարտից հետո Արթուր Աբրահամը անպայման այցելում է հայրենիք, հայրենի հողից ստանում ուժ ու զորություն, դարձյալ հաղթելու նոր զորավոր լիցքեր, վճռականություն», նշեց ՀՀ սփյուռքի նախարարը: Նա հոգատարություն, սեր ու նվիրվածություն է ցուցաբերում իր ընտանիքի, ծնողների նկատմամբ, առանձնահատուկ հարգանք ու ակնածանք է ցուցաբերում իր սիրելի մարզչի՝ Ուլի Վեգների նկատմամբ:

Նախարար Հ. Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ Ա. Աբրահամն իր կենսակերպով, վարքագծով ու մտածողությամբ սփյուռքում ապրող երիտասարդության համար հրաշալի օրինակ է ծառայում. իր ընտրած բնագավառում ինքնահաստատվելով՝ պահպանել իր ազգային նկարագիրը, անխզելի կապը հայրենիքի հետ, ճանաչված ու գնահատված լինելով, մնալ հայկական արժեհամակարգի կրողն ու պահապանը: Արթուր Աբրահամը իրականացնում է նաև բարեգործական ծրագրեր: Նրա նվաճումները հպարտությամբ են համակում յուրաքանչյուր հայի էությունը՝ նպաստելով ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը հայ երիտասարդության շրջանում:

Սփյուռքի նախարարը WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Նախարարը առաջարկել է համագործակցել՝ համախմբելու սփյուռքի հայ մարզիկներին և նրանց ներուժն ու հնարավորությունները կիրառել հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, հայպահպանության, հայրենիքի զորացման գործում:

Արթուր Աբրահամը շնորհակալություն է հայտնել նման բարձր պատվի արժանանալու համար և վստահեցրեց, որ կշարունակի իր համեստ բարեգործական գործունեությունը, սիրով կմասնակցի յուրաքանչյուր նախաձեռնության, որը կնպաստի հայ երիտասարդության համախմբմանն ու հայապահպանությանը,

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բռնցքամարտիկը պատասխանել է ներկաների հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում