Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Արտաքին քաղաքական գերատեսչությունն է խոցվել

Արդեն վեց օր է, ինչ հայկական կողմը չի կարողանում հասնել Հայաստանի և Ղարաբաղի համատեղ զորավարժությանը մասնակցելու ընթացքում Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռին և վերցնել անձնակազմի դիակները:

Հայկական կողմը միայն հայտնում է ամեն օր, որ դեռ չեն կարողանում մոտենալ ուղղաթիռին: Նաև տեղեկություններ են հրապարակվում, որ հայկական զինված ուժերում քննարկվում են ուղղաթիռին մոտենալու տարբերակները, որն ընկած է չեզոք գոտում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև, և որին մոտենալն անհնար է ադրբեջանական կրակահերթերի պատճառով:

Այս ընթացքում, սակայն, բացի ռազմական գործողություններից` բնականաբար կա նաև դիվանագիտական-քաղաքական գործողությունների տարբերակը, այսինքն` հայկական կողմի գոնե այդ ճակատում կատարվող քայլերը պետք է որ տեսանելի լինեին: Սակայն առ այսօր Հայաստանը կարծեք թե չունի արտաքին դիվանագիտություն, որը կզբաղվի ուղղաթիռի խնդրով գոնե իր մասով: Եվ ընդհանրապես ոչ միայն զոհերի դիակները դուրս բերելու, այլ նաև Ադրբեջանի սանձարձակությանը միջազգային մակարդակում հակադարձելու:

Ի վերջո, սա է պետությունը, երբ բանակն իր մասով է պլանավորում քայլեր, որոնք, բնականաբար, գաղտնի են, իսկ արտգործնախարարությունն իր մասով, որոնց առնվազն մեծ մասը ուղղակի չի կարող տեսանելի չլինել: Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն և այսպես ասած քաղաքական ղեկավարությունն այս կապակցությամբ առաջին դատապարտող հայտարարությունից զատ` որևէ տեսանելի քայլ չեն արել: Իսկ դատապարտող հայտարարություններ, ըստ էության, շատերն են արել, և այս իմաստով Հայաստանի ԱԳՆ-ն ընդամենը այդ շատերից մեկն է թվում, կարծես խոսքը ոչ թե Հայաստանի, այլ մեկ այլ երկրի զինուժին հասցված աննախադեպ հարվածի մասին է:

Այնպիսի տպավորություն է, որ խոցվածը ԱԳՆ-ն է, ոչ թե ուղղաթիռը:

Ավելորդ է, իհարկե, մտածել, որ Հայաստանի ԱԳՆ նման պահվածքի պայմաններում կարելի էր որևէ բան պահանջել ղարաբաղյան արտգործնախարարությունից: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի արտգործնախարարը անցնող մեկ շաբաթվա ընթացքում երևի թե պետք է «նյուզմեյքեր» լիներ իր հայտարարություններով, իր այցերով, առաջարկներով, նախաձեռնություններով, պահանջներով, կոչերով և հորդորներով:

Եվ հենց սա է, որ ստեղծում է առավելապես նվաստացուցիչ ու հուսահատ վիճակ, որովհետև այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը ընդամենը փորձում է հերթական անգամ Մոսկվայում ճշտել խաղի այն շրջանակներն ու սահմանները, որ թույլատրված են մեզ՝ Եվրասիական միությանն անդամակցող Հայաստանին:

Համենայնդեպս, զարմանալի է այն լռությունն ու իներտությունը, որ ցուցաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ստեղծված իրավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում