Ճապոնական ANA (All Nippon Airways) ավիաընկերությունը դադարեցրել է Boeing 787 օդանավի ներքին չվերթը՝ արգելակման համակարգում հայտնաբերված անսարքության պատճառով: Սա Boeing 787-ի հետ կապված արդեն երրորդ դեպքն է վերջին երեք օրում: Այս մասին հայտնում է Jiji գործակալությունը:
Յամագուտի-Ուբէ օդանավակայանի ներկայացուցիչների խոսքով՝ ճապոնական Հոնսյու կղզու հարավում անսարքության պատճառով դեպի Տոկիո չվերթ է կասեցվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:









































