Հյուսիսային Իռլանդիայում՝ Բելֆաստի քաղաքապետարանի վրա դարձյալ ծածանվում է բրիտանական դրոշը՝ առաջին անգամ այն բանից հետո, երբ շուրջ մեկ ամիս առաջ քաղաքային իշխանությունները որոշեցին սահմանափակել այն օրերի թիվը, երբ շենքի վրա կբարձրացվի բրիտականան դրոշը: Դրանից հետո մի քանի օր չէին դադարում յունիոնիստների բողոքի ցույցերը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր քաղաքապետարանի վրա թագավորության դրոշը բարձրացել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ծննդյան տարեդարձի առիթով: Յունիոնիստները (Հյուսիսային Իռլանդիան Միացյալ թագավորության կազմում թողնելու կողմնակիցները) խոստանում են նոր բողոքի ցույցեր:
Նշենք, որ նախորդ ցույցերի ընթացքում ձերբակալվել էին հարյուրավոր մարդիկ, մեծ թվով ոստիկաններ վիրավորվել էին: