Thursday, 11 06 2026
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ

Հասարակությունը մնաց մեն-մենակ գործող ռեժիմի դեմ. Մանվել Սարգսյան

ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը և քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձան առաջիկա նախագահական ընտրություններին:

Ըստ Մանվել Սարգսյանի՝ ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակը բնական է, ուժերը, որոնք դուրս մնացին ընտրական գործընթացից, հայտարարեցին՝ Հայաստանում գոյություն չունի ազատ ընտրությունների մեխանիզմ, և վիճահարույց է քաղաքական ուժերի մասնակցությունն այս ընտրություններին: Սակայն երկար տարիներ քաղաքական ուժերը` հայտարարելով, որ ընտրությունները կեղծվում են, շարունակում էին նույն գործունեությունը` կարծես թե ամեն ինչ նորմալ էր:

«Այդ գործունեությունը վերածվեց ստվերային պայմանավորվածությունների իրար հետ, գործող ռեժիմի հետ, և ոչ ոք չհասկացավ, որ այս ամենը քաղաքական համակարգը կոլապսի առաջ կկանգնեցնի և կանգնեցրեց»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գործընթացը երկու մասի բաժանեց՝ օբյեկտիվ ընթացք և սուբյեկտիվ գործոն: Ըստ նրա՝ ընդդիմությունը ուղղակի կրախ ապրեց: Բացի այդ, Լատինական Ամերիկայում նմանատիպ զարգացումները հանգեցրել են ավտորիտար ռեժիմների:

«Եթե տնտեսությունը օլիգարխիկ է, ըստ էության` դասակարգային հարաբերություններ չկան, ժողովուրդը լյումպենացված է, մտավորականությունը` քարշ եկող, և բնական է, որ շատ բան ակնկալել պետք չէ»,- ասաց քաղաքագետը:

Նա նշեց, որ մի շանս, այնուամենայնիվ, ջարդվեց մեր աչքի առաջ. ԲՀԿ-ն շանս ուներ լինելու սոցիալ-դեմոկրատական ուժ, որը կարող էր նպաստել Հայաստանի զարգացմանը:

Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝ հասարակությունը մնաց մեն-մենակ գործող ռեժիմի դեմ, և սա կարող է նոր իրավիճակ ստեղծել: Խնդիրների խնդիրն է՝ հասարակությունը ինքը կհասկանա՞, որ ինքն իր ձեռքը պետք է վերցնի իրավիճակը: Նա նշեց, որ մենք ունենք բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես են այս վիճակից դուրս գալիս, և այդ փորձը ցույց է տվել, որ երբ հասարակությունն ինքը դադարում է հույս կապել որևէ մեկի հետ, այդ դեպքում նման հասարակությունները հավաքվում և իրենց երկրներում արմատավորում են ազատ ընտրությունների մեխանիզմը՝ հեռացնելով գործող ռեժիմը: Սա փորձ է Հայաստանի համար, ի վերջո` քաղաքացիները կարող են ճանաչել այդ խնդիրը, ձևակերպել այն և հարցին լուծում տալ:

Լևոն Շիրինյանն էլ նշեց, որ աղքատ հասարակությունը արմատական ակտիվության գնալ չի կարող: Հասարակությունը, ըստ նրա, պետք է վերնախավից պահանջի փոփոխություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում