Արագ սննդի McDonald’s ցանցը մտադիր է դառնալ մանկական գրքերի խոշորագույն առաքիչը Մեծ Բրիտանիայում: Ընկերության ծրագրերի մեջ է մտնում բաժանել ավելի քան 15 մլն գիրքը՝ դրանք դնելով Happy Meal-ի մեջ,- գրում է The Telegraph թերթը:
Գրքերի բաժանումը կսկսվի չորեքշաբթի՝ հունվարի 9-ին: Հինգ շաբաթվա ընթացքում առաջարկվելու են գիտահանրամատչելի գրքեր «Զարմանահրաշ աշխարհ» շարքից: 2014 թ. արագ սննդի ցանցը հույս ունի բաժանել ամենաքիչը 15 մլն գիրք Happy Meal-ի գնորդներին:
Ակցիան ուղղված է ընտանիքներին համատեղ ընթերցանության ոգեշնչելուն: Ըստ National Literacy Trust-ի (NLT) հետազոտության՝ երեխաների միայն 50%-ն է սիրում ընթերցել և պատրաստ է դրանով երկար զբաղվել:
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ ուղիղ կապ կա գրքերի առկայության և երեխայի ապագա հաջողության միջև: Շատ է անհանգստացնում, որ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր երրորդ երեխան գիրք չունի, իսկ երեխաների կեսը կարդալ չի սիրում»,- նշել է NLT-ի ղեկավար Ջոնաթան Դուգլասը:









































