Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով չորրորդ անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, նվիրել է «Բարսելոնա» ակումբի 10 համարի իր մարզաշապիկը գերմանացի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլլերին:
Մարզաշապիկի վրա Մեսսին ինքնագիր է թողել և ջերմ խոսքեր հասցեագրել հանրաճանաչ ռմբարկուին:
Հիշեցնենք` հենց Մյուլլերի ռեկորդն է գերազանցել Մեսսին նախորդ տարի` 12 ամսում հեղինակելով 91 գոլ` «Բավարիա»-ի վետերանի 85 գոլի դիմաց:







































