«Հիմնական թեկնածուներ համարվող Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում ժամանակին աշխատում էին իմ դեմ». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Նա հիշեցրեց, որ դա այն թիմն է, որը ժամանակին գործել է իր դեմ ու այսօր էլ կանգնած է իր դեմ: «Առանց Հայրիկյանի Հայաստան պատկերացնել ցանկացողները ցանկանում են Հայաստանը դառնա սերժորոշման, րաֆֆորոշման երկիր, իսկ ես ցանկանում եմ ՀՀ-ն դառնա ինքնորոշման երկիր»,- նշեց բանախոսը:









































