Ամերիկյան մասնավոր ընկերությունը, որը Պենտագոնի հետ պայմանագրով աշխատում է Իրաքում, 5.3 մլն դոլար է վճարել իրաքյան մի քանի բանտերի, այդ թվում տխրահռչակ«Աբու-Գրեյբի» նախկին կալանավորներին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Դատական հայցում, որը ներկայացվել է 71 տուժածների անունից, «Էլ-3 Սերվիսեզ» անվտանգության ընկերության աշխատակիցները մեղադրվում են մարդու իրավունքների կոպիտ խախտման, այդ թվում՝ կալանավորներին կտտանքների ենթարկելու և ծաղրելու մեջ:
Իրաքցիները հաստատում են, որ այդ հանցագործությունների զոհն են դարձել 2003-2007 թվականների շրջանում Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ռազմական օպերացիայի հետո: Գործարքից այլ մանրամասներ չեն հաղորդվում:









































