«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի մտածում այն մասին, թե ինքը լավագույն ֆուտբոլիստն է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվողը չորրորդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին` շրջանցելով իր խաղընկեր Անդրես Ինյեստային և Մադրիդի «Ռեալ»-ի ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ես չեմ մտածում այն մասին, թե լավագույն ֆուտբոլիստն եմ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Պարզապես մարզվում եմ ամեն օր` ձգտելով էլ ավելի կատարելագործվել: Թիմային հաջողություններն ինձ համար ավելի կարևոր են, քան անհատական նվաճումները: Կարևորն այն է, որ կատալոնական ակումբը շարունակի իր հաղթարշավը»,- ասել է Մեսսին:










































