Ավստրալիայի հարավային շրջաններում հրշեջները փորձում են հսկողության տակ վերցնել անտառային հրդեհները, որոնք անսովոր շոգ ու չոր եղանակի հետևանք են,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մի քանի օր շարունակ ջերմաստիճանը Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա և Տասմանիա նահանգներում 39 աստիճան Ցելսիուսից չի նվազել: Որպես հետևանք՝ երկուշաբթին այնտեղ դարձել է ամենաշոգ օրը հետազոտությունների պատմության ընթացքում: Չորեքշաբթի օրը ջերմաստիճանը մի փոքր իջել է:









































