Արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացների պատճառով նավթի գինը շեշտակի աճել է և Ադրբեջանը, որը միշտ Հայաստանին սպառնում է իր նավթադոլարներով ու դրանց միջոցով ռազմական բյուջեի մեծացմամբ, այսօր էլ ավելի մեծ շանսեր է ստանում ռազմական ագրեսիա կիրառելու համար:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այդ թանկացումները էական չեն կարող լինել Ղարաբաղում նոր պատերազմ սկսվելու առումով. «Իհարկե, նավթի թանկացումը որոշակիորեն կարող է ազդել այդ գործընթացների վրա, սակայն ես կարծում եմ, որ վճռական դերը խաղալու են ոչ թե Ադրբեջանի նավթադոլարները, այլ ավելի շատ ներքաղաքական իրավիճակը»:
Բալանյանի գնահատմամբ, նավթի գների շեշտակի աճը դեռևս չի փոխել ներքաղաքական իրավիճակը և որոշակի ազդեցությամբ հանդերձ, վճռական նշանակություն չունի: