2013թ. հունվարի 4-ին Չինաստանում թվերի ներդաշնակության պատճառով ամուսնացել է 1մլն զույգ:
2013.01.04 թվային գամման Չինաստանում հնչում է հետևյալ կերպ՝ սիրում եմ և կսիրեմ քեզ ամբողջ կյանքում:
Այս մասին հաղորդում է Mirfaktov-ը:
Միայն հարավային Գուանչժոու խոշոր քաղաքում ամուսնացել է 5000 զույգ:
Տարվա սկզբին ամուսնանալու ևս մեկ պատճառ է դարձել օձի տարում երեխա ունենալու հնարավորությունը: Իսկ օձը, ըստ արևելյան օրացույցի, շատ լավ նշան է, և այդ տարում ծնված երեխաները երջանիկ ու բազմաշնորհ կլինեն, նշում են աստղագետները:









































