Thursday, 16 05 2024
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին

Ծառուկյանը հանդիպել է լիտվացի գործարարների հետ

Դեռևս մայիս ամսին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման շրջանակներում Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը նշել էր, որ չնայած հայ-լիտվական հարաբերությունները ջերմ են ու բարեկամական, այդուհանդերձ, ոչ բոլոր ոլորտներում առկա ներուժն է օգտագործվում: Դեսպանը նշել էր, որ լիտվացի գործարարները հետաքրքված են Հայաստանով ու ցանկություն ունեն նոր գործընկերներ գտնել՝ ակնկալելով Գագիկ Ծառուկյանի աջակցությունը: ԲՀԿ նախագահն իր հերթին խոստացել էր ամենաբարձր մակարդակով հյուրընկալել լիտվացի գործարարներին ու աջակից դառնալ ներդրումային յուրաքանչյուր ծրագրի ու նախաձեռնության:

Կարճ ժամանակ անց Լիտվայի` սննդարդյունաբերության ոլորտի տարբեր ճյուղեր ներկայացնող տասնյակից ավելի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ մեկ հարկի ներքո են համախմբվել` հայ գործընկերների հետ ծանոթություն հաստատելու և գործակցության եզրեր գտնելու համար: Կարևորելով հանդիպումը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ պետք է կայանալու և զարգանալու հնարավորություն տրվի յուրաքանչյուրին, և որ պատրաստ է քննարկել ցանկացած հարց ու համատեղ նախագիծ, որը կարող է օգուտ բերել թե՛ Հայաստանի, թե՛ Լիտվայի տնտեսությանը:

«Հարգարժան պարո՛ն դեսպան, սիրելի՛ հյուրեր, թու՛յլ տվեք նախ ի սրտե ողջունել ձեզ: Իսկապես շատ ուրախ եմ այսքան մեծ թվով լիտվացի գործարարներ տեսնել Հայաստանում: Ինչպես ես հայտնել էի մեր վերջին հանդիպման ընթացքում, պատրաստ եմ դառնալ նախաձեռնող ու աջակից թե՛ նմանօրինակ հանդիպումների, թե՛ մեր երկու երկրների տնտեսություններին օգուտ տվող ցանկացած գաղափարի իրականացման հարցերում: Ամենակարևորը, յուրաքանչյուր մարդ իր հնարավորություն սահմաններում պարտավոր է հանուն իր երկրի ու պետության քայլ կատարել: Ես այս ամենից անձնական որևէ շահ չունեմ, իմ գլխավոր խնդիրը տնտեսության զարգացումն է, նոր աշխատատեղերի ստեղծումը: Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օտարերկրյա ներդրողները գան ու գումարներ ներդնեն Հայաստանում: Ձեզ տրված է հնարավորություն միմյանց հետ ծանոթանալու, շփվելու, համատեղ քննարկումներ անցկացնելու»,-ողջույնի իր խոսքում նշեց ԲՀԿ նախագահը:

«Ոչ ոք հենց այնպես ցանկություն չի հայտնի գալ ու մեծ գումարներ ներդնել այստեղ: Ամենակարևորը, պետք է լինի հավատ ու վստահություն, որ այդ գումարները չեն կորչի: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, հիմա էլ հայտարարում եմ՝ պատրաստ եմ դառնալ վստահության երաշխավոր, որպեսզի դուք գաք ու համարձակորեն ներդրումներ անեք Հայաստանում: Պատրաստ եմ դառնալ կապող օղակ ձեր ու հայաստանցի գործարարների միջև՝ գործակցություն սկսելու բոլոր այն ոլորտներում, որոնք հետաքրքում են ձեզ: Հարկ եղած դեպքում ես ինքս էլ պատրաստ եմ մեծ գումարներ ներդնել և իմ անձնական միջոցների հաշվին ապահովել ձեր մուտքը հայաստանյան բիզնես միջավայր: Նմանօրինակ պայմանավորվածություններ ես ունեմ նաև Չինաստանում, Բելառուսում, Ռուսաստանում և Արաբական երկրներում: Մարդը չպետք է միայն իր մասին մտածի, այդպես երբեք զարգացում չի լինի. պետք է կայանալու ու ամրապնդվելու հնարավորություն տալ բոլորին: Կարևորը արդեն կա ծանոթություն, ձեզ մնում է փոխադարձ այցելությունների ու շփումների միջոցով էլ ավելի խորացնել այն ու նոր մակարդակի հասցնել, իսկ ես իմ կողմից պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի սկիզբ առած գործակցությունը հաջողությամբ շարունակվի ու տա իր դրական պտուղները»,- մասնավորապես, ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:«Այստեղ բոլոր այն մարդիկ են, ովքեր մեծ հավատ ունեն անձամբ Ձեր ու Ձեր երկրի հանդեպ»,-շնորհակալություն հայտնելով բարձր մակարդակի ընդունելության համար՝ նշեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Դեսպանի գնահատմամբ՝ միայն ջերմ ու բարեկամական հիմքի վրա կառուցված հարաբերություններն են, որ կարող են տանել հաջողության:

«Հայաստանի ու հայերի մասին լսելը մի բան է, անձամբ տեսնելը՝ մեկ այլ» ,-իրենց հերթին նկատեցին լիտվացի գործարարները՝ տեղեկացնելով, որ պատրաստ են գործակցություն սկսել հայ գործընկերների հետ, առավել ևս, որ արդեն իսկ ունեն կոնկրետ ծրագրեր ու առաջարկներ:Հանդիպման ավարտից հետո հայ և լիտվացի գործարարները, Գագիկ Ծառուկյանի և դեսպան էրիկաս Պետրիկասի ուղեկցությամբ, շրջեցին Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, ծանոթացան հայկական կոնյակագործության հարուստ պատմությանը, հիացան թանգարանում պահպանվող բացառիկ նմուշներով: Տպավորությունները ջերմ են, հայ և լիտվացի գործընկերների միջև ուրվագծված ծրագրերը՝ բազմաթիվ: Առջևում դրանց կենսագործման փուլն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում