«Մենք փորձում ենք վերադարձնել եվրոպական երկրների և շուկաների վստահությունը մեր հանդեպ: Այդ պատճառով մենք մի շարք համակարգային միջոցառումներ, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսում: Նման կերպ մենք ցանկանում ենք երաշխավորել, որ իրավիճակը կարգի բերելու համար կանենք ամեն հնարավոր բան: Նախ և առաջ իրացվելիության հոսքը, որն անհրաժեշտ է տնտեսության աշխուժացման համար»,- ասել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը Բեռլինում՝ ԳԴՀ կանցլեր Անգելինա Մերկելի հետ հանդիպումից առաջ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ին:
2 երկրների ղեկավարների հանդիպումն անցկացվում է փակ դռների հետևում: Ինչպես հաղորդել է կանցլերի մամլո քարտուղար Շտեֆեն Զայբերտը, հանդիպման ժամանակ նախատեսվում է «կարծիքների ոչ պաշտոնական փոխանակում»:
Դրանցի հետո Մերկելը և Սամարասը կմասնակցեն Welt թերթի կազմակերպած տնտեսական ֆորումին: Նրանց այս հանդիպումը, Սամարասի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, երրորդն է:











































