ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ մեկ միլիոն սիրիացիներ սովի են մատնված, քանի որ կառավարությունը սահմանափակումներ է դրել մարդասիրական օգնությունների բաշխումների վրա։
ՄԱԿ-ի Համաշխսրհային պարենային ծրագիրը (ՀՊԾ) հայտարարել է, որ ամեն ամիս միլիոնուկես սիրիացիների համար հումանիտար օգնություն է ուղարկում, սակայն մոտ մեկ միլիոն մարդ ծայրահեղ կարիքի մեջ է գտնվում։ Կազմակերպությունը հայտնել է, որ չի կարող ընդլայնել օգնությունների ծավալը, քանի որ իր գործակալություններից քչերը Սիրիայում աշխատելու իրավունք ունեն։
ՄԱԿ-ը հայտարարել է նաև, որ մարդասիրական խնդիրներով միայն անցյալ ամիս Սիրիան լքել է 100 000 մարդ։









































