Չինաստանի պետական ԶԼՄ-ները հայտարարել են, որ չինական ազատական խոշոր Southern Weekley պարբերականի աշատակիցների գործադուլի հետևում կանգնած են արտասահմանյան գործակալները։ Այս մասին հունվարի 8-ին գրել է The Wall Street Journal-ը։
Global Times-ը, որի սեփականատերը ՉԿԿ-ն է, գրել է, որ բողոքի նախաձեռնողները երկրից վտարված իրավապաշտպան Չեն Գուանչենի հետ կապված արտասահմանցիներն են։
Այս հրապարակումներից հետո իշխանամետ ակտիվիստները Southern Weekley-ի խմբագրության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն ՉՉԿ-ի, և գործադուլավոր լրագրողներին անվանել են «դավաճաններ»։
Օրերս մի քանի հարյուր ակտիվիստներ բողոքի ակցիա են ակցկացրել՝ աջակցելով Southern Weekley-ին։ Գործադուլը սկսվել է հունվար 7-ին, լրագրողները բողոքում էին գրաքննության դեմ։
Ինչպես հաղորդում է BBC News-ը, չինական շատ ԶԼՄ-եր սատարում են Southern Weekley-ին։
Գործադուլավոր լրագրողներին սատարում են չինական հասարակության շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ կինոդերասաններ և գիտնականներ։









































