Լատվիացի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը մտադիր է հրաժարվել «Նոր ալիք» մրցույթի ժյուրիի համանախագահի՝ իր կարգավիճակից:
Նա նաև հրաժարվել է «Նոր ալիքի» կազմակերպիչներից մեկը լինելուց: Իգոր Կրուտոյի հետ ունեցած իր հեռախոսազրուցի ժամանակ նա ասել է, որ այդ մրցույթը չի համապատասխանում իր երաժշտական ճաշակին:
«Ժյուրիի կազմում ևս չեմ լինի: Բավակա՛ն է: Այլևս չեմ ուզում»,- ասել է Պաուլսը Ria Novosti-ի հետ հարցազրույցի ժամանակ:






































