Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպաններ Թոնի Կրոսն ու Բաստիան Շվայնշտայգերը տուգանվել են, քանի որ թիմի մարզմանը ժամանել են ոչ համապատասխան գույնի գուլպաներով:
Յուպ Հայնկեսի որոշման համաձայն՝ ֆուտբոլիստները պիտի մարզմանը մասնակցեն սև գույնի գուլպաներով, իսկ Բաստիանն ու Թոնին ժամանել են սպիտակ գուլպաներով:
«Կարգապահությունը պետք է պահպանել: Այն սկսվում է հենց գուլպայից, որով ֆուտբոլիստները խաղադաշտ են ելնում»,- Bild-ը փոխանցում է Հայնկեսի խոսքերը:
Խաղացողների տուգանքի չափը որոշելու է «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը:











































